WTO.AM

Հայաստան- ԱՀԿ

1992 թվականին Հայաստանը դիմում ներկայացրեց ՄԱԳՀ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ 1993 թվականի նոյեմբերին` անդամակցություն ստանալու համար։  Դիմումի հիման վրա 1993 թվականի դեկտեմբերի 17-ին ձևավորվեց  Աշխատանքային խումբ` ԱՀԿ-ում Ավստրալիայի դեսպան պրն. Դոն Քենյոնի ղեկավարությամբ։ Հայաստանը ՄԱԳՀ անդամակցության գործընթացը սկսկեց  1994 թվականի վաղ աշնանը։ ՄԱՀԳ-ի` ԱՀԿ վերակազմավորման հետևանքով՝ Հայաստանի ՄԱՀԳ Աշխատանքային խումբը 1995 թվականին դարձավ ԱՀԿ Աշխատանքային խումբ։

Հայաստանի` ԱՀԿ անդամակցության հարցերով Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1994-ի հունվարի 23-ից 24-ը։ Հանդիպման ընթացքում  Հայաստանի կողմից ներկայացվեց Արտաքին Առևտրի Քաղաքականության վերաբերյալ Հուշագիրը, ինչպես նաև քննարկվեցին Անդամ երկրների կողմից Հուշագրի վերաբերյալ Հայաստանին հղված հարցերի պատասխանները։ Անդամ երկրները բավարարված էին Հայաստանյան կողմի կատարած աշխատանքով և ընդգծեցին Հուշագրի ու դրա վերաբերյալ հարցերին տրված պատասխանների բարձր որակը։ Լավ մշակված հուշագիրը, ինչպես նաև Անդամ երկրների կողմից հնչեցված հարցերի մանրակրկիտ պատասխանները կարևոր դեր խաղացին անդամակցության  հետագա փուլերի ընթացքում։

1997 թվականից սկսված կառավարության և շահագրգիռ մարմինների պաշտոնյաների հաճախակի փոփոխությունները, փաստորեն, բանակացությունների գործընթացի  ընդհատումների  պատաճառ հանդիսացան։ Արդյունքում անդամակցության գործընթացը հետաձգվեց։ Որոշ դեպքերում էլ ուշացումենրի հետևանքով Անդամների կողմից  լրացուցիչ պահանջներ ներկայացվեցին։

Ընդհանուր առմամբ Հայաստանի անդամակցության գործընթացում կայացել են Աշխատանքային խմբի յոթ հանդիպումներ (1996թ.-ի հունվարին, 1996թ.-ի սեպտեմբերին, 1997թ.-ի մայիսին 1997թ.-ի դեկտեմբերին, 1999թ.-ի հունիսին, 2002թ.-ի հունիսին (ոչ պաշտոնական),  2002թ.-ի նոյեմբերին)։ Աշխատանքային խումբը  վերջնական զեկույցը ընդունեց 2002 թ.-ի նոյեմբերին, իսկ Գլխավոր Խորհուրդը՝ 2002 թ.-ի դեկտեմբերին։ Հայաստանը ԱՀԿ անդամ դարձավ 2003 թվականի փետրվարի 5-ին։

Ծավալուն գործունեության արդյունքում Հայաստանի` ԱՀԿ-ին վերաբերող օրենսդրության մեծ մասը համապատասխանեցվեց ԱՀԿ պահանջներին, որոնք թույլ տվեցին ամբողջականացնել բազմակողմանի քննարկումները և պատրաստել Աշխատանքային խմբի վերջնական զեկույցը՝ ապահովելով երկկողմանի և բազմակողմանի խնդիրների լուծումներ։

Ապրանքների առևտուր։ Ընդհանրապես Հայաստանի շուկա ապրանքների  մուտքի ռեժիմը բավականին ազատական է (մաքսային սակագնի ամրագրված առավելագույն շեմը 15 տոկոս  է)։ Մաքսային սակագները ամրագրված են ըստ արժեքի և չկան հատուկ կամ հավելյալ տուրքեր։ Սակագնի դրույքաչափի քվոտաներ սահմանված չեն ոչ արդյունաբերական, ոչ էլ գյուղատնտեսական ապրանքների համար։

Իր մաքսային առաջարկով Հայաստանը պատրաստակամություն հայտնեց միանալու մի քանի այսպես կոչված «zero-for-zero» և Ուրուգվայի փուլում մի շարք  կառավարությունների կողմից քննարկված ոլորտային ներդաշնակեցմանը համաձայնագրերին միանալուն։ Արդյունաբերական ապրանքների վրա մաքսային արժեքի չափը սահմանված է առանձին, մինչդեռ միասնական մոտեցում է կիրառվում բոլոր գյուղատնտեսական ապրանքների համար՝ նրանց մաքսային արժեքը ամրագրելով 15 տոկոսի չափով` բացառությամբ մի քանի ապրանքների։

Ծառայությունների առևտուր։ Հայաստանը ԱՀԿ անդամներին ներկայացրեց ծառայությունների ոլորտում շուկա բացելու ամբողջական առաջարկը։


Անդամակցության փաստաթղթեր

Արձանագրություն Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերով Աշխատանքային խմբի զեկույց
Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերով Աշխատանքային խմբի զեկույց - մաս 2-րդ – Ծառայությունների հատուկ պարտավորությունների ցանկ
Հայաստանի Հանրապետության ապրանքների պարտավորությունների ցանկ
 

Վերջին վիդեո