WTO.AM

ԱՀԿ համաձայնագրեր

ԱՀԿ համակարգում գոյություն ունեն մոտ 60 համաձայնագրեր, հավելվածներ, որոշումներ և համաձայնություններ, որոնք դասակարգվում են վեց գլխավոր բաժիններում. Համընդգրկուն համաձայնագիր (ԱՀԿ ստեղծման համաձայնագիրը), ԱՀԿ շրջանակներում ընդգրկված (ապրանքներ, ծառայություններ և մտավոր սեփականություն) առևտրի երեք ծավալուն ոլորտներից յուրաքանչյուրի մասին համաձայնագրեր, վեճերի կարգավորման և կառավարությունների առևտրային քաղաքականությունների վերաքննության մասին համաձայնություններ:

Դրանք նաև բաժանված են 3 լայնածավալ սկզբնաղբյուրի` Մաքսերի և առևտրի մասին գլխավոր համաձայնագիր (ՄԱԳՀ) (ապրանքների մասով), Ծառայությունների առևտրի մասին համաձայնգիր (ԾԱԳՀ) իրենց ենթաոլորտներով և Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնգիր:

Վերոնշյալներից բացի` գոյություն ունեն նաև քաղաքացիական ավիացիայի և պետական գնումների մասին երկու համաձայնագրեր, որոնք դեռ չեն ստորագրվել ԱՀԿ բոլոր անդամների կողմից: Այս համաձայնագրերի հիմնական պահանջները պետք է համապատասխանեին ԱՀԿ հիմնարար սկզբունքներին:

 

Վերջին վիդեո