Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի կառուցվածքը
Այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի ազատական արտաքին առևտրային ռեժիմ` չհարկվող արտահանումներով և պարզ երկտարածական ներմուծման մաքսատուրքով (0% կամ 10%)։ Գոյություն չունի որևէ քանակական սահմանափակում։ Ներմուծման, արտահանման և ներքին արտադրության համար արտոնագրեր պահանջվում են միայն այն դեպքերում, երբ տվյալ ապրանքները կարող են վտանգավոր լինել առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի համար։ Սահմանափակումներ չկան նաև կայուն արժույթի ներկրումների և արտահանումների նկատմամբ։
2002թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց ԱՀԿ-ին, և նոր մաքսային օրենսգիրքը (ուժի մեջ է 2001թ. հունվարի 1-ից) վերակազմավորեց մաքսային ընթացակարգերը և համապատասխանեցրեց ԱՀԿ կանոններին։ Միաժամանակ, Հայաստանն արդեն անցել է մաքսային դասակարգիչների ներդաշնակեցված համակարգին։
Արդյունքում` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճում է տարեցտարի` սկսած 1999թ.։ Անցյալ տարի արտահանումների աճի տեմպն անկում ապրեց ԱՄՆ արժույթի արժեզրկման և հայկական արժույթի արժեվորման պատճառով։
Արտահանման և ներմուծուման աճի տեմպերը 2007- 2012 թթ. տոկոսային արտահայտությամբ
2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | |
Արտահանոմ | 20% | -5,9% | -35,2% | 47,9% | 29,2% | 7,0% |
Ներմուծում | 45% | 34,4% | 22,6% | 19,1% | 5,2% | 2,9% |
2007-2012 թթ. արտահանումն ու ներմուծումը ԱՄՆ դոլարով
2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | |
Արտահանոմ | 1,2 մլրդ | 1,1 մլրդ | 710 մլն | 1 մլրդ | 1,3 մլրդ | 1,4 մլրդ |
Ներմուծում | 3,2 մլրդ | 4,4 մլրդ | 3,3 մլրդ | 3,7 մլրդ | 4,1 մլրդ | 4,2 մլրդ |
Առևտրային դեֆիցիտ | -2 մլրդ | -3,3 մլրդ | -2,6 մլրդ | -2,7 մլրդ | -2,8 մլրդ | -2,8 մլրդ |
Հայաստանի Հանրապետության արտահանվող հիմնական արտադրատեսակներն են` թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ոչ թանկարժեք մետաղներ, հանքային ապրանքներ, սննդամթերք, սարքավորումներ և մեքենասարքավորումներ։ Ներկրվող գլխավոր ապրանքատեսակները շատ թե քիչ նույնն են` թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հանքային արտադրանքներ, սննդամթերք, սարքավորումներ փոխադրամիջոցներ և մեքենասարքավորումներ։
Արտահանման հիմնական երկրներն են` Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հոլանդիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Հայաստանը հիմնականում ներմուծում է Գերմանիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռուսաստանից և Վրաստանից։