WTO.AM

Հրատարակումներ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

import-cover

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ մշակել է ուղեցույց ներմուծողների համար։ Այն տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող ներմուծման ընթացակարգերի, ներմուծման հետ կապված վճարումների և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը նաև անդրադառնում է առաքման և փոստային ծառայությունների միջոցով ներմուծման խնդիրներին։ Ուղեցույցը պարունակում է նաև գծապատկերներ, որոնք մանրամասնորեն նկարագրում են ներմուծման ընթացակարգերը։

ՆԵՐԲԵՌՆԵԼ

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

non-agro-cover

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում Հայաստանի ոչ գյուղատնտեսական ապրանքներ արտահանողների համար մշակել է արտահանման ուղեցույց։ Այն տրամադրում է մանրամասն տեղեկատվություն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը ներկայացնում է նաև ոչ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությունում և Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միությունում գործող ընթացակարգերը և պահանջները։

ՆԵՐԲԵՌՆԵԼ

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

agro-cover

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում Հայաստանի գյուղատնտեսական ապրանքներ արտահանողների համար մշակել է արտահանման ուղեցույց։ Այն տրամադրում է մանրամասն տեղեկատվություն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը ներկայացնում է նաև գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությունում և Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միությունում գործող ընթացակարգերը և պահանջները։

ՆԵՐԲԵՌՆԵԼ

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

enforce-book

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (Ի-Դի-Էմ-ՍԻ) շրջանակներում ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների պահանջով իրականացրել է ուսումնասիրություն «Պայմանագրերի կատարման ապահովումը Հայաստանում» թեմայով՝ ՀԲ-ի «Doing Business» ծրագիր կողմից «Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչի համար մշակված մեթոդաբանության և հարցաշարի հիման վրա։
Այն ներկայացնում է Հայաստանում առևտրային բնույթ կրող պայմանագրերի կատարման վերաբերյալ ներկա օրենսդրությունը և պրակտիկան, ներառյալ պայմանագրի խախտման հետևանքով ծագած վեճը քննող իրավասու դատարանները, դատարան դիմելը, դատավարության ընթացակարգը և տևողությունը, դատական ակտի հարկադիր կատարման կարգը և տևողությունը և այլն:
Զեկույցն արժանացել է ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների համապատասխան պատասխանատուների դրական գնահատականներին:

ՆԵՐԲԵՌՆԵԼ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ

Գրքում լուսաբանվում են ԱՀԿ Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի հիմնահարցեր, պարզաբանվում են մի շարք կոնկրետ հարցեր` ծառայությունների արտահանման խթանման նպատակով։ Գիրքը պատրաստվել է Գլոբալ Էս Փի Սի-ի տեղական և արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ:

Ներբեռնել

 

ԴՈՀԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ

Այս գիրքը լուսաբանում է ԱՀԿ շրջանակներում բանակցությունների ամբողջ ընթացքը, ներկայացված փաստաթղթերը և առաջարկությունները, ներկա պահին ներկայացված նախագծերը, դրանց քննարկումների ընթացքը, ԱՀԿ անդամ երկրների, ինչպես նաև ՀՀ դիրքորոշումները` բանակցվող հարցերի վերաբերյալ։ Գիրքը պատրաստվել է Գլոբալ Էս Փի Սի-ի տեղական և արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ:

Ներբեռնել

 

ԱՀԿ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ԳՆԱՀԱՏՈՒՄ) (հայերեն)

Ուսումնասիրությունը անդրադառնում է ԱՀԿ անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության հետանդամակցային փուլում ստանձնած պարտավորություններին և դրանց իրականացմանը: Ուսումնասիրությունը նկարագրում է մի շարք ոլորտներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները և արդեն կատարված կամ մոտակա շրջանում կատարվելիք փոփոխությունները։

Ներբեռնել

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ԱՀԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (հայերեն)

Այս հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական դաշտը կարգավորող մի շարք օրենքների համապատասխանությունը Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համաձայնագրերի հետ։ Քննարկման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխանությունը թե ԱՀԿ սկզբունքների, թե դրա համաձայնագրերի հետ, վեր են հանվել առկա հակասություններն ու անճշտությունները:

Ներբեռնել

 

ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՀԱՅԻ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (հայերեն)

Ուսումնասիրության մեջ, ըստ Դոհայի փուլի հիմնական ոլորտների, ներկայացված են Դոհայի հռչակագրով տրված լիազորությունները, բանակցությունների հիմնական խնդիրները, բանակցությունների զարգացումներն ու ընթացիկ իրավիճակը, առանձին երկրների և երկրների խմբերի կողմից ներկայացված հիմնական առաջարկները, զարգացող երկրներին հետաքրքրող խնդիրներն ու բանակցություններից ակնկալվող օգուտները։ Իրականացվել է բանակցությունների սեղանին դրված բանակցային փաստաթղթերի նախագծերի հիմնադրույթների ներկայացում և վերլուծություն։

Ուսումնասիրությունը անդրադառնում է նաև բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության ներկայացրած առաջարկություններին և բանակցային փաստաթղթերում ներառված Հայաստանի Հանրապետությանն առնչվող դրույթներին։

Ներբեռնել

 

ՀՀ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (հայերեն)

Այս հետազոտությունում ներկայացված է «Առևտրի համաշխարհային կազմակերպության հետանդամակցային պարտավորությունների իրականացման 2008թ. ծրագրի» շրջանակներում անցկացված Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագրերի կիրառելիության տեսանկյունից ՀՀ ինստիտուցիոնալ համակարգի ուսումնասիրությունը: Հետազոտությունում նաև տրվում են անհրաժեշտ եզրակացություններ ու առկա թերացումների հաղթահարման առաջարկներ։

Ներբեռնել

 

Վերջին վիդեո