WTO.AM

Մեր ծառայությունները

Առևտրի միջազգային կարգավորումը զգալի ազդեցություն ունի ապրանքների և ծառայությունների միջսահմանային առևտրում ներգրավված կազմակերպությունների վրա։ Միջազգային առևտուրը կարգավորող կանոնները բարդ են, և հաճախ ընկերությունները ստիպված են լինում կանգնել բազմակողմանի, տարածաշրջանային և  երկկողմ առևտրային համաձայնագրերի բարդ ցանցի վերծանման խնդրի առջև (էապես տարբերվող ազգային օրենքներից ու կանոնակարգերից)։

Գլոբալ Էս Փի Սի-ն օժանդակում է իր գործընկերներին ԱՀԿ-ի կողմից առաջարկվող հնարավորություններից առավելապես օգտվելու հարցում։ Մեր իրավաբանների մեծ մասն ունի գիտական կամ տեխնիկական կրթություն, և, հետևաբար, որպես խումբ՝ մենք ունենք լիարժեք պատկերացում մեր հաճախորդների գործունեության ոլորտների վերաբերյալ։ Այս առաջնակարգ փորձն հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել մեր հաճախորդների բիզնեսի վերաբերյալ։ Գլոբալ Էս Փի Սի-ն իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ԱՀԿ օրենսդրության շուրջ ծագող ընթացակարգային և գործող բոլոր խնդիրների գծով։

Մեր՝ միջազգային առևտրի և ԱՀԿ թիմը ունի փորձառություն ԱՀԿ-ին առնչվող բոլոր ոլորտներում և տրամադրում է խորհրդատվություն համաշխարհային շուկաներում առևտրի և ներդրումների խոչընդոտների իրավական մոտեցումների վերաբերյալ, այդ թվում՝

  • Շուկայի մուտքի ռազմավարություն,
  • Միջազգային ներդրումների պաշտպանություն,
  • Ապրանքների և ծառայությունների առևտրին վերաբերող ԱՀԿ օրենսդրություն,
  • ԱՀԿ վեճերի կարգավորում,
  • ԱՀԿ հակագնագցման և հակալրավճարների վերաբերյալ օրենսդրություն, մաքսային օրենսդրություն, արտահանման վերահսկողություն,
  • Մտավոր սեփականության առևտրին առնչվող իրավունքներ,
  • Միջազգային առևտուր և առևտրային արբիտրաժ,
  • Մաքսային օրենսդրություն,
  • Հակամենաշնորհային/Մրցակցության մասին օրենսդրություն,
  • ԵՄ առևտրային օրենսդրություն:

Մեր կողմից տրամադրվող օժանդակությունը 

Մենք օժանդակում ենք տեղական և օտարերկրյա պետական մարմիններին ու մասնավոր ընկերություններին տեղական օրենսդրության՝ ԱՀԿ համաձայնագրերին, երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերին համապատասխանության գնահատման հարցում։ Մենք տրամադրում ենք աջակցություն տեղական կանոնակարգերը և առևտրային հարաբերությունները մշակելու գործում՝ գոյություն ունեցող միջազգային առևտրային կանոններից առավելապես օգտվելու նպատակով։ Մենք պատրաստ ենք վիճարկել միջազգային իրավունքը և մեր հաճախորդի հետ միասին նախաձեռնել քայլեր՝ շուկա մուտք գործելու ուղղությամբ։ Մեր կողմից մատուցվող ծառայությունները ներառում են հետևյալը.

  • Առաջարկվող և գոյություն ունեցող ազգային միջոցների՝ ԱՀԿ կանոնակարգերին և առևտրային այլ համաձայնագրերին համապատասխանության գնահատում,
  • ԱՀԿ վեճերի լուծման գործընթացների շրջանակներում խորհրդատվություն կառավարություններին և նրանց ներկայացում,
  • Հակագնագցման և առևտրի պաշտպանության այլ միջոցառումների վերաբերյալ հաճախորդներին խորհրդատվության տրամադրում,
  • Կորպորատիվ հաճախորդներին՝ ԱՀԿ կանոնակարգերի և առևտրային այլ համաձայնագրերի կիրառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում։
 

Վերջին վիդեո