WTO.AM

Նախարարական համաժողովներ

Նախարարական համաժողովը ԱՀԿ-ի բարձրագույն մարմինն է։ Այն բաղկացած է բոլոր Անդամ երկրների ներկայացուցիչներից, և անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ 1996թ. դեկտեմբերին Սինգապուրում ԱՀԿ-ն անցկացրեց իր 1-ին նախարարական նստաշրջանը (հայտնի է որպես «Սինգապուրի նախարարական համաժողով»)։ Այն Անդամներին առաջին անգամ հնարավորություն ընձեռեց պատկերացում կազմել Կազմակերպության 2 տարվա գոյության ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ և ծանոթանալ ԱՀԿ-ի առաջիկա ժամանակացույցին։ Համաժողովի ավարտին Նախարարները ընդունեցին Սինգապուրի նախարարական հռչակագիրը։ Դրանով մեկ անգամ ևս հաստատվում էր ԱՀԿ Անդամների աջակցության ցուցաբերումը բազմակողմ առևտրային համակարգին և ԱՀԿ աշխատանքային ծրագիրն առաջիկա մի քանի տարիների համար։ Համաժողովը նաև ապահովեց ծառայությունների ոլորտի ազատականացման ուղղությամբ տարվող առավել բարձր մակարդակի բանակցությունների շարունակականությունը։ Ընդունվեց նաև ԱՀԿ համապարփակ և համալիր գործողությունների ծրագիրը առավել թույլ զարգացած երկրների համար։ 1998թ. մայիսին Ժնևում կայացավ Նախարարական համաժողովի 2-րդ նստաշրջանը։ Դրանով ընդունվեց մեկ այլ հռչակագիր, որը հնարավորություն էր տալիս հետևել ԱՀԿ համաձայնագրի և ԱՀԿ ապագա գործողությունների իրականացմանը, ինչպես նաև սահմանվեց 3-րդ նստաշրջանին հաշվետվության ձևաչափը։

6-րդ նախարարական համաժողովի նախարարական հռչակագիրը (Հոնգ Կոնգ, 2005 թ. դեկտեմբերի 13-18) ընդունվել է դեկտեմբերի 18–ին, 2005թ.

 

Վերջին վիդեո