WTO.AM

ԱՀԿ անդամակցություն

ԱՀԿ ստեղծման Մարաքեշի համաձայնագիրը (ԱՀԿ համաձայնագիր) նախատեսում է անդամ դառնալու երկու ճանապարհ:

  1. Սկզբնական անդամներ, որոնք ԱՀԿ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու պահին հանդիսացել են ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմեր, ինչպես նաև Եվրոպական համայնքները, որոնք ընդունում են ԱՀԿ համաձայնագիրը և Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերը: Բոլոր սկզբնական անդամները ընդունում են ԱՀԿ համաձայնագրերը, առանց որևէ վերապահումների: 
  2.  Երկրներ, որոնք անդամակցում են բանակցությունների միջոցով: Ընդ որում ԱՀԿ-ին կարող են անդամակցել ցանկացած պետություն կամ մաքսային տարածք, որն ունի իր արտաքին առևտրային հարաբերությունները և ԱՀԿ համաձայնագրերով նախատեսված մյուս հարցերը վարելու լիարժեք ինքնուրույնություն: Անդամակցության պայմանները չեն կոնկրետացված: Յուրաքանչյուր երկիր անդամակցում է իր և ԱՀԿ-ի միջև համաձայնեցված պայմաններով:

ԱՀԿ անդամ երկրներից պահանջվում է երկու կարևոր գործառույթների իրականացում.

  1. Յուրաքանչյուր անդամ պետք է ԱՀԿ-ին հատկացնի ԱՀԿ ծախսերի մեջ իրեն ընկնող բաժինը, համաձայն Գլխավոր խորհրդի կողմից ընդունված ֆինանսական կանոնակարգերի;
  2. Յուրաքանչյուր անդամ պետք է ապահովի իր օրենքների, կանոնակարգերի և վարչական ընթացակարգերի համապատասխանությունը ԱՀԿ համաձայնագրերով նախատեսված իր պարտավորություններին:

Յուրաքանչյուր անդամ կարող է դուրս գալ ԱՀԿ ստեղծման համաձայնագրից, ինչը տարածվում է նաև մյուս բազմակողմանի համաձայնագրերի վրա: Այն ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումը Գլխավոր տնօրենի կողմից ստանալու օրվանից վեց ամիս հետո:

ԱՀԿ համաձայնագրերը, քաղաքական կամ այլ պատճառներով, կարող են չկիրառվել որոշ անդամների միջև, եթե այդ անդամներից որևէ մեկը նրանցից որևէ մեկի անդամ դառնալու պահին չի համաձայնում դրա կիրառմանը: Ի դեպ, չկիրառման մասին անդամը պետք է ծանուցի Նախարարական համաժողովին, նախքան Նախարարական համաժողովի կողմից անդամակցության պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության հաստատումը: Այս դրույթը չի տարածվում սակայն ԱՀԿ անդամ երկրների միջև:

 

Վերջին վիդեո