WTO.AM

Դասընթացներ

Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը 2007թ.-ից ի վեր կազմակերպում և իրականացնում է ԱՀԿ համաձայնագրերի, ԱՀԿ ծանուցման, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, առևտրի և ծառայությունների կարգավորումների վերաբերյալ դասընթացներ։  Դասընթացների մասնակիցներ են հանդիսանում ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցները, համաշխարհային առևտրում ներգրավված կամ արտահանման շուկաներ փնտրող մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Դասընթացներն անցկացնում են Գլոբալ Էս Փի Սի ընկերության՝ ԱՀԿ-ին առնչվող տարբեր ոլորտների վերաբերյալ մեծ փորձառություն ունեցող մասնագետները։ Նրանց նախաձեռնությամբ դասընթացների ընթացքում տեղի են ունենում բազմաբնույթ ինտերակտիվ քննարկումներ, որոնց արդյունքում վեր են հանվում ԱՀԿ-ին առնչվող մի շարք արդիական թեմաներ և վերածվում մանրակրկիտ վերլուծության ու պարզաբանման։



 

Վերջին վիդեո