WTO.AM

Հարգելի’ այցելու, բարի գալուստ կայք՝ նվիրված ԱՀԿ-ին և մեր ծառայություններին։

Գլոբալ Էս Փի Սի-ն միակ կազմակերպությունն է Հայաստանում, որի ԱՀԿ-ում վերապատրաստված բարձրակարգ փորձագետները և փաստաբանները տեղական և օտարերկրյա կազմակերպություններին մատուցում են մասնագիտացված ծառայություններ ԱՀԿ համաձայնագրերի դրույթների մեկնաբանման վերաբերյալ, աջակցում են կազմակերպություններին ծագած խնդիրները ԱՀԿ համաձայնագրերի շրջանակներում լուծելու հարցում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով ներգրավվել ԱՀԿ ներքո գործող վեճերի կարգավորման գործընթացում։

Առևտրի և ծառայությունների խթանման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցման նկատմամբ ընկերության մոտեցումը չի սահմանափակվում միայն ԱՀԿ վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ և համաձայնագրերի դրույթների մեկնաբանմամբ։

Նպատակ ունենալով նպաստել հաճախորդի առավելագույն արդյունավետ գործունեությանը առևտրատնտեսական հարաբերությունների ողջ ճանապարհին՝ Գլոբալ Էս Փի Սի-ն գործընկերներին տրամադրում է նաև մանրամասն տեղեկատվություն Հայաստանի և ԱՀԿ այլ անդամ երկրների արտահանման և ներմուծման ընթացակարգերի, առևտրի և ծառայությունների կարգավորումների և մտավոր սեփականության պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում մատուցելով նաև համապատասխան ծառայություններ։

Գլոբալ Էս Փի Սի-ն, ունենալով զգալի փորձ համաշխարհային առևտրի կազմակերպման կանոնների ուսումնասիրման գործում և ձգտելով նպաստել համաշխարհային առևտրի կանոների ներդրմանը և անվերապահ կիրարկմանը Հայաստանում, սույն կայքի միջոցով ոչ միայն առաջարկում է ծանոթանալ ԱՀԿ շրջանակներում ընթացող զարգացումներին, այլև ներկայացնում է Հայաստանի տնտեսական դաշտի վերջին փոփոխությունները և ընկերության կողմից կատարված աշխատանքները։

 

Վերջին վիդեո