WTO.AM

Հարգելի’ այցելու, բարի գալուստ կայք՝ նվիրված ԱՀԿ-ին և մեր ծառայություններին։

Գլոբալ Էս Փի Սի-ն միակ կազմակերպությունն է Հայաստանում, որի ԱՀԿ-ում վերապատրաստված բարձրակարգ փորձագետները և փաստաբանները տեղական և օտարերկրյա կազմակերպություններին մատուցում են մասնագիտացված ծառայություններ ԱՀԿ համաձայնագրերի դրույթների մեկնաբանման վերաբերյալ, աջակցում են կազմակերպություններին ծագած խնդիրները ԱՀԿ համաձայնագրերի շրջանակներում լուծելու հարցում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով ներգրավվել ԱՀԿ ներքո գործող վեճերի կարգավորման գործընթացում։

Առևտրի և ծառայությունների խթանման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցման նկատմամբ ընկերության մոտեցումը չի սահմանափակվում միայն ԱՀԿ վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ և համաձայնագրերի դրույթների մեկնաբանմամբ։

Նպատակ ունենալով նպաստել հաճախորդի առավելագույն արդյունավետ գործունեությանը առևտրատնտեսական հարաբերությունների ողջ ճանապարհին՝ Գլոբալ Էս Փի Սի-ն գործընկերներին տրամադրում է նաև մանրամասն տեղեկատվություն Հայաստանի և ԱՀԿ այլ անդամ երկրների արտահանման և ներմուծման ընթացակարգերի, առևտրի և ծառայությունների կարգավորումների և մտավոր սեփականության պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում մատուցելով նաև համապատասխան ծառայություններ։

Գլոբալ Էս Փի Սի-ն, ունենալով զգալի փորձ համաշխարհային առևտրի կազմակերպման կանոնների ուսումնասիրման գործում և ձգտելով նպաստել համաշխարհային առևտրի կանոների ներդրմանը և անվերապահ կիրարկմանը Հայաստանում, սույն կայքի միջոցով ոչ միայն առաջարկում է ծանոթանալ ԱՀԿ շրջանակներում ընթացող զարգացումներին, այլև ներկայացնում է Հայաստանի տնտեսական դաշտի վերջին փոփոխությունները և ընկերության կողմից կատարված աշխատանքները։

   

Մեր ծառայությունները

  • Առևտրի միջազգային կարգավորումը զգալի ազդեցություն ունի ապրանքների և ծառայությունների միջսահմանային առևտրում ներգրավված կազմակերպությունների վրա։ Միջազգային առևտուրը կարգավորող կանոնները բարդ են, և հաճախ ընկերությունները ստիպված են լինում կանգնել բազմակողմանի, տարածաշրջանային և  երկկողմ առևտրային համաձայնագրերի բարդ ցանցի վերծանման խնդրի առջև (էապես տարբերվող ազգային օրենքներից ու կանոնակարգերից)։

    Գլոբալ Էս Փի Սի-ն օժանդակում է իր գործընկերներին ԱՀԿ-ի կողմից առաջարկվող հնարավորություններից առավելապես օգտվելու հարցում։ Մեր իրավաբանների մեծ մասն ունի գիտական կամ տեխնիկական կրթություն, և, հետևաբար, որպես խումբ՝ մենք ունենք լիարժեք պատկերացում մեր հաճախորդների գործունեության ոլորտների վերաբերյալ։ Այս առաջնակարգ փորձն հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել մեր…

    Մանրամասն...

Հրատարակումներ

  • Գրքում լուսաբանվում են ԱՀԿ Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի հիմնահարցեր, պարզաբանվում են մի շարք կոնկրետ հարցեր` ծառայությունների արտահանման խթանման նպատակով։ Գիրքը պատրաստվել է Գլոբալ Էս Փի Սի-ի տեղական և արտասահմանյան փորձագետների…

    Մանրամասն...
  • Այս գիրքը լուսաբանում է ԱՀԿ շրջանակներում բանակցությունների ամբողջ ընթացքը, ներկայացված փաստաթղթերը և առաջարկությունները, ներկա պահին ներկայացված նախագծերը, դրանց քննարկումների ընթացքը, ԱՀԿ անդամ երկրների, ինչպես նաև ՀՀ դիրքորոշումները` բանակցվող հարցերի վերաբերյալ։…

    Մանրամասն...

Վերջին վիդեո

Կապ մեզ հետ

  • Հասցե՝ Մոսկովյան փող. 24., 0002, Երևան, ՀՀ
  • Հեռ.՝ (+374 10) 52 08 51
  • Հեռ. ԱՄՆ՝ (+1 718) 303 20 30
  • Ֆաքս՝ (+374 10) 58 26 20
  • Կայք՝ www.globalspc.am
  • Էլ. փոստ՝ info@wto.am